Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Վարակաբանություն

COVID-2019. ի՞նչ է SARS-CoV-2-ը. «Սալուտեմ» ամսագիր

COVID-2019. ի՞նչ  է SARS-CoV-2-ը. «Սալուտեմ» ամսագիր

Չինացի վիրուսաբանները կարողացան ռեկորդային ժամկետներում վերծանել կորոնավիրուսի գենետիկական ինֆորմացիան։ Արդեն 2020-ի հունվարի 21-ին նրանք հրապարակեցին վիրուսի գենոմի կառուցվածքը, իսկ երեք օր անց՝ վերջինիս հստակ նկարագրությունը։ Դրանից հետո ամբողջ աշխարհի բժիշկներն ու մանրէաբաններն սկսեցին մշակել դեղորայք և պատվաստանյութ։
Գիտնականներն առանձնացրել են COVID-19-ի ախտանիշների 7 խումբ:


COVID-19-ով հիվանդացածների մոտ գիտնականները հայտնաբերեցին կարևոր կենսամարկերներ և առանձնա-ցրին կորոնավիրուսային վարակի յոթ խումբ, ինչը կարող է օգնել հիվանդության բուժման և պատվաստանյութերի ստացման գործընթացներում։  


COVID-19-ի յոթ ձևերը


Հետազոտության շրջանակներում գիտնականները հարցում իրականացրին 109 ապաքինվողների և ստուգողական խմբից` 98 առողջ մարդկանց շրջանում, հետազոտելով նաև նրանց արյունը։ Ըստ ստացված տվյալների՝ COVID-19-ի որոշ ախտանիշներ փոխկապակցված են և ձևավորում են մի քանի խումբ.

 

  • գրիպանման ախտանիշներ (տենդ, սարսուռ, թուլություն և հազ),
  • սովորական մրսածությանը նման ախտանիշներ (քթահոսություն, փռշտոց, ցավ` կոկորդում և քթի լցվածություն),
  • ցավեր հոդերում և մկաններում,
  • աչքերի և լորձաթաղանթների բորբոքում,
  • խնդիրներ թոքերում, ներառյալ` հևոց, թոքաբորբ,
  • ստամոքսաղիքային ուղու հետ կապված խնդիրներ, ներառյալ` լուծ, սրտխառնոց, գլխացավ,
  • համի և հոտառության կորուստ և այլ ախտանիշներ:

Ինչ վերաբերում է վերջին խմբին, ապա համի և հոտառության կորուստը հիմնականում դրսևորվում է «երիտասարդ իմունային համակարգով» մարդկանց մոտ։ «Երիտասարդ իմունային համակարգ» հասկացությունը որևէ կապ չունի հիվանդի տարիքի հետ, այլ պայմանավորված է T լիմֆոցիտների հատուկ պաշտպանական բջիջների քանակով։  


COVID-19-ի «մատնահետքը»` արյան մեջ


Հետազոտողները հայտնաբերել են, որ հիվանդությունը մարդու իմունային համակարգում զգալի փոփոխություններ է առաջացնում՝ թողնելով յուրատեսակ «մատնահետք»։ Т-լիմֆոցիտները, որոնք պատասխանատու են իմուն պատասխանի ուժեղացման և վարակված բջիջների ոչընչացման համար, ակտիվ են մնում նույնիսկ հիվանդների առողջանալուց հետո։ Սա վկայում է այն մասին, որ իմուն համակարգը դեռևս շարունակում է ինտենսիվորեն պայքարել հիվանդության դեմ՝ նույնիսկ առաջին վարակումից շաբաթներ անց։

 

Սրանով կարող է պայմանավորված լինել այն, որ  COVID-19-ով հիվանդացածներից շատերն ապաքինումից հետո դեռ երկար ժամանակ կարող են թուլություն զգալ։  


Միևնույն ժամանակ, ռեգուլյատոր  Т-լիմֆոցիտների քանակը, որոնք վերահսկում են իմուն պատասխանի ուժը և տևողությունը, ապաքինվողների մոտ կտրուկ կրճատվում է։ Սա վտանգավոր համադրություն է, որը կարող է հանգեցնել աուտոիմուն հիվանդությունների առաջացման։


Որքան բարձր է ջերմությունը, այնքան ամուր է իմունիտետը:


Ապաքինվածների արյան մեջ կարող է դիտվել հակամարմիններ արտադրող իմուն բջիջների բարձր քանակ։ Որքան բարձր է հիվանդի ջերմությունը հիվանդության թեթև ընթացքի ժամանակ, այնքան ամուր է վիրուսի դեմ արտադրվող իմունիտետը։


Ըստ գիտնականների՝ հետազոտությունները ցույց տվեցին, որ COVID-19-ից օրգանիզմի պաշտպանության ժամանակ մարդու իմուն համակարգը «կրկնապատկվում» է իմուն բջիջների և հակամարմինների համադրված ազդեցության շնորհիվ։ Բջիջները նաև կարող են «հիշել» վիրուսի որոշակի «շարժումները» և պատասխանել դրանց։ Ըստ գիտնականների՝ մյուս քայլը պետք է լինի այս բացահայտումների գործնական կիրառումը վարակվածներին բուժելիս և COVID-19-ի պոտենցիալ պատվաստանյութերի մշակումը։

 

«ՍԱԼՈՒՏԵՄ» առողջ ապրելակերպի ամսագիր
Պետական գրանցման համար․ 211․200․00969
[email protected]
+(374) 91 64 10 15
+(374) 98 79 15 15

Սկզբնաղբյուր. «Սալուտեմ» առողջ ապրելակերպի ամսագիր, N1
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ